Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նախադպրոցական հաստատությունների գործունեությունը շարունակելու է մնալ դադարեցված

Նոյեմբեր 14,2021 21:12

Հարգելի’ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ս.թ.  նոյեմբերի 15-ից  ԱՀ շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվելու են 1-12-րդ դասարանների ուսումնական պարապմունքները։

Ստեփանակերտում ուսումնական պարապմունքները կվերսկսվեն ս.թ. նոյեմբերի 16-ից՝ 1-4-րդ դասարանցիների համար, իսկ 5-12-րդ դասարանցիների ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են հեռավար եղանակով։

Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։ 25-30 հոգանոց խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասապրոցեսները կազմակերպվելու են հերթափոխով։

ԱՀ նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ) գործունեությունը շարունակելու է մնալ դադարեցված։

ԱՀ ԿԳՄՍ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930