Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դավադիր գործարքի հետեւանքով հանձնվում են մարտական դիրքեր, Հայաստանը շրջափակվում թշնամու զորքերով, պատանդ են դառնում սահմանամերձ գյուղեր. ԱԺԲ

Նոյեմբեր 15,2021 12:42

Երբ ակնհայտ դարձավ, որ Արեւմուտքը ռազմավարական զսպմամբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին թույլ չի տալիս Հայաստանին դե յուրե պարտադրել սովետական սահմանների ճանաչում, Արցախի օտարում եւ միջանցքներ, վերջինս հընթացս փոխեց իր մարտավարությունը։

Օգտվելով այն հանգամանքից, որ Արեւմուտքի ուշադրությունը բեւեռված է Եվրոպայի արեւելյան սահմանին Ռուսաստանի եւ Թուրքիայի ստեղծած մարտահրավերներին, եռյակ դաշինքը փորձում է այդ ամենին հասնել դե ֆակտո` Հայաստանի ճանապարհներին մաքսակետերի տեղակայմամբ, ռազմական ներխուժումներով եւ այլ ուժային գործողություններով։

Պաշտոնական Երեւանը, բնականաբար, սպասարկում է եռյակ դաշինքի այս պլանը` դրան ծառայեցնելով նաեւ ՏԻՄ ընտրությունների խեղկատակ բեմականացումը` որպես հանցակից ունենալով խորհրդարանական եւ որոշ արտախորհրդարանական ուժերին։

Այս դավադիր գործարքի հետեւանքով հանձնվում են մարտական դիրքեր, վերջնականորեն բարոյալքվում է Հայկական բանակը, Հայաստանը կորցնում է միջպետական ճանապարհներ եւ շրջափակվում թշնամու զորքերով, պատանդ են դառնում սահմանամերձ գյուղեր։

Այլեւս օրհասական է դավաճանական ռեժիմի հեռացումը եւ ազգային ժամանակավոր կառավարության ստեղծումը։

Ժամ առաջ աղետի դեմն առնելու համար հայ ժողովրդին` ներառյալ մինչ օրս նախկիններին կամ ներկաներին աջակցած մեր քույրերին ու եղբայրներին, կոչ ենք անում առանց հապաղելու միանալ Ազգային-ժողովրդավարական բեւեռի գլխավորած ազգային-ազատագրական վերկուսակցական պայքարին։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930