Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդ, անասնաբույժ, թատրոնի դերասանուհի, գործող համայնքապետ․ Գավառում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածուները

Նոյեմբեր 15,2021 14:12

Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում համամասնական ընտրակարգով տեղի կունենան ավագանիների հերթական ընտրությունները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներից Aravot.am-ն առանձնացրել է Գեղարքունիքի մարզում առաջադրված թեկնածուների մասին տեղեկատվությունը։ Այս մարզում ավագանու ընտրություններ տեղի կունենան մասնավորապես Գավառում, Սեւանում, Մարտունիում եւ Վարդենիսում։

Գավառում ընտրություններին մասնակցելու են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» անվամբ դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առաջին՝ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքում միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը։ 2020թ․-ի հոկտեմբերից մինչեւ այս տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարագրում չկա անշարժ-շարժական գույք եւ ոչ էլ թանկարժեք գույք։ Դրամական միջոցների եւ նվիրատվություններից ստացված եկամուտների չափը՝ այս հղմամբ։ «Արդարություն» կուսակցությունը որեւէ տեսակի գույք կամ դրամական միջոցներ չի հայտարարագրել։

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածուները, նրանց զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի վայրը՝ ստորեւ․

Գուրգեն Մարտիրոսյան-անկուսակցական-Գավառի գործող համայնքապետ։

Մարիամ Համբարձումյան-անկուսակցական-Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն։

Գրիգոր Դաշտոյան-անկուսակցական-«Գեղարեգ» հ/կ նախագահ։

Անդրանիկ Գրիգորյան («Քաղաքացու որոշում»)-«Գազպրոմ Արմենիա» Գավառի ԳԳՄ։

Արսեն Վարդանյան («Քաղաքացու որոշում»)-«Հայաստան դոսաֆ» հ/կ-ի Գավառի ավտոդպրոցի տնօրեն։

Լուսինե Բախտիկյան («Քաղաքացու որոշում»)-Գավառի համայնքապետարանի գլխավոր մասնագետ։

Գրիգոր Բոշյան-(«Քաղաքացու որոշում»)-Գավառի համայնքապետի տեղակալ։

Գնել Մկրտչյան(«Քաղաքացու որոշում»)-անհատ ձեռներեց։

Լիաննա Միքայելյան-անկուսակցական-Գավառի մշակույթի տան տնօրեն։

Արտակ Զանգեզուրյան («Քաղաքացու որոշում»)-«Արա Նարե» ՍՊԸ տնօրեն։

Օնիկ Դանոյան («Քաղաքացու որոշում»)-Գեղարքունիքի ՋՕԸ տնօրենի տեղակալ։

Լիլիթ Բաբինյան-անկուսակցական-հարցազրուցավար։

Սամվել Ամիրխանյան-(«Քաղաքացու որոշում»)-Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան։

Անի Պողոսյան-(«Քաղաքացու որոշում»)-«Գեղարքունիք» թերթի լրագրող։

Արման Մարուխյան-անկուսակցական-«Նոր Բայազետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն։

Հրայր Գուլաբյան-(«Քաղաքացու որոշում»)-«Գավառ տրանս» ՍՊԸ գործադիր տնօրեն։

Նունե Միրիբյան-(«Քաղաքացու որոշում»)-Գավառի պետական համալսարանի մասնագետ։

Ալիկ Մարտիրոսյան-(«Քաղաքացու որոշում»)-չի աշխատում։

Պարգեւ Ոսկանյան-(«Քաղաքացու որոշում»)-չի աշխատում։

Տաթեւիկ Խաչատրյան-(«Քաղաքացու որոշում»)-չի աշխատում։

Արսեն Խանդանյան-(«Քաղաքացու որոշում»)-«JTI Արմենիա»-ի ներկայացուցիչ։

Գոռ Հակոբյան-(«Քաղաքացու որոշում»)-չի աշխատում։

Անի Պետոյան-(«Քաղաքացու որոշում»)-«Խաչ-մաց» ՍՊԸ տնօրենի օգնական։

Հովհաննես Խզմալյան-(«Քաղաքացու որոշում»)-ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ի աշխատակից։

Սեւան Բադոյան-(«Քաղաքացու որոշում»)-«ՍԱՍ Սեւ» ՍՊԸ տնօրեն։

Ռուզաննա Պողոսյան-(«Քաղաքացու որոշում»)-Լ․ Քալանթարյանի անվան պետական թատրոնի դերասանուհի։

Արմեն Մինասյան-(«Քաղաքացու որոշում»)-«Գավառ համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի մեխանիկ։

Լեւոն Հովհաննիսյան-(«Քաղաքացու որոշում»)-վարորդ։

Մարինե Վարդանյան-(«Քաղաքացու որոշում»)-«Լուսե» զարգացման եւ ուսուցման կենտրոնի մանկավարժ։

Դավիթ Հովեյան-(«Քաղաքացու որոշում»)-Գավառի համայնքապետարանի անասնաբույժ։

Գարիկ Սարգսյան-(«Քաղաքացու որոշում»)-գյուղատնտեսական ծառայությունների ՊՈԱԿ-ի աշխատակից։

 

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի նախընտրական ցուցակում եւս 16 թեկնածուի անուն կա, այդ թվում՝ մեկ անկուսակցական․ մյուսները «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում» կուսակցություններից են ու աշխատանքի վայր/պաշտոն տողում ոչինչ նշված չկա։

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930