Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր «սնդիկ» փարթիներին չենք մասնակցի»․ ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Նոյեմբեր 16,2021 10:23

ԱԺ լիագումար նիստի մեկնարկին այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հաշվի առնելով երեկ ԱԺ խորհրդի նիստում կատարվածը, որի հետեւանքով ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ  չեղավ՝ ընդդիմությունն ի նշան բողոքի չի մասնակցի այս նստաշրջանին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ շեշտեց՝ արտահերթ նիստը տապալվեց իշխող մեծամասնության կողմից․ «Մենք կվերադառնանք դահլիճ այն ժամանակ, երբ խնդիրները քննարկվեն ըստ օրակարգի։ Սնդիկի մասին կարեւորագույն օրենք եք քննարկելու։ Ձեր «սնդիկ» փարթիներին չենք ուզում մասնակցել»։

Ապա երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դուրս եկան դահլիճից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930