Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում հասել են ֆաշիզմի. Արման Թաթոյան

Նոյեմբեր 18,2021 12:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Russia Today-ի ուղիղ եթերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ամերիկյան տարածաշրջանի (ANCA Western Region) աջակցությամբ Russia Today-ին հարցազրույցի ժամանակ Պաշտպանը խոսել է այդ անօրինական արարքների իրական պատճառների մասին։

Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում վերջին պատերազմից հետո հասել են ծայրահեղական՝ ֆաշիզմի։

Հայասպանություն խրախուսող պետական քաղաքականությունը սպառնալիք է երկու երկրների ժողովուրդների խաղաղ կյանքին ու անվտանգությանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: