Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյանին ոստիկանները բերման ենթարկեցին

Նոյեմբեր 22,2021 11:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսի անվտանգության խորհուրդը իրազեկման ցույց է իրականացնում: 44 րոպեով Երեւանում փողոցներ էին փակվել, փակ էր Արշակունյաց պողոտան: Այսպիսով, ցուցարարները քաղաքացիներին երեկոյան 17.00-ին հրավիրում են Հանրապետության հրապարակ՝ կասեցնելու սահմանազատման եւ սահմանագծման՝ ժողովրդի թիկունքում ընթացող գործընթացը:

Ոստիկանները «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հորդորում էին՝ հանել մեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածից: Նա հրաժարվեց՝ ասելով, որ ցույց է իրականացնում, որի ավարտին դեռ 10 րոպե կա: Ոստիկանները նրան բերման ենթարկեցին, իսկ ցույցին մասնակցող մեքենան խոստացան ամբարձիչ մեքենայով հեռացնել:

«Ես կգամ՝ մեքենայիս ղեկին նստած»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը: Նրան բերման ենթարկեցին ոստիկանական մեքենայով՝ ոստիկանության Էրեբունու բաժանմունք:

Սոֆյա Հովսեփյանը ցույցի այլ մասնակիցներին հորդորեց՝ հստակ պահել սահմանված 44 րոպեն:

Արդեն ոստիկանության մեքենայի մեջ, Սոֆյա Հովսեփյանը ոստիկաններին էլ հորդորում էր հասկանալ, որ երկիր ենք կորցնում եւ միանալ ցույցին:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ցույցի 18 մասնակիցների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930