Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու գրոսմայստերներն էլ վճռական գործողության համար սպասում են հարմար պահի

Դեկտեմբեր 02,2021 14:55

Շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Յան Նեպոմնյաշչի մրցամարտում այսօր հայտարարված երկրորդ հանգստյան օրը համընկել է Միացյալ Արաբական Էմիրությունների կազմավորման 50-ամյա հոբելյանին: Սակայն աշխարհի չեմպիոնն ու հավակնորդը դժվար թե ժամանակ տրամադրեն շքեղ տոնակատարություններին մասնակցելու համար: Նրանք ավելի կկարեւորեն իրենց թիմերի հետ միասին դեպի շախմատային թագը տանող ամենաարդյունավետ ճանապարհը գտնելը, քանի որ երեկ կայացած հինգերորդ տուրը, որում սպիտակներով խաղում էր Յան Նեպոմնյաշչին, կրկին խաղաղությամբ  ավարտվեց: Երկու գրոսմայստերներն էլ վճռական գործողության համար սպասում են հարմար պահի, իսկ այն դեռ վրա չի հասնում:

Վաղը կայանալիք վեցերորդ տուրից առաջ հաշիվը 2,5:2,5 է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031