Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյան համայնքում տեղական իշխանությունը միասնաբար կձեւավորեն ընդդիմադիրները

Դեկտեմբեր 06,2021 09:58

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները համագործակցության մասին հայտարարություն են տարածել, ըստ որի Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորվեն տեղական իշխանություն: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ քվեարկության նախնական արդյունքներով Ախուրյանում առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նշենք, որ Ախուրյանում ընտրապայքարի էին դուրս եկել  երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, որի թեկնածուն Ալբերտ Այվազյանն է՝ Առափիի 31 տարվա համայնքապետը, «Ախուրյան դաշինք»-ը, որի թեկնածուն Արծրուն Իգիթյանն է՝ Ախուրյանի երկարամյա համայնքապետը  և «Հաղթանակ» դաշինքը, որի թեկնածուն Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է։ Արծրուն Իգիթյանը և Կարեն Արշակյանը դաշնակցականներ են։

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք  Արծրունի Իգիթյան

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք Կարեն Արշակյան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031