Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքի վերաբերյալ

Դեկտեմբեր 07,2021 10:18

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական  և եվրասիական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին շրջանում տիրող իրավիճակի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

«Քարեն Դոնֆրիդը Ադրբեջանի կողմից 10 զինծառայողներին վերադարձնելը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների հանձնումը բնութագրել է որպես դրական քայլ՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի որոշ հարցեր:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031