Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը ներկայացրել են Արցախ կատարած իրենց հերթական այցելության  տպավորությունները

Դեկտեմբեր 15,2021 21:40

Դեկտեմբերի 15-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺԿ ղեկավար կազմի և Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի պատվիրակության հանդիպումը:

Ողջունելով գործընկերներին Ստեփանակերտում՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ բարձր է գնահատում նախորդ տարիների համատեղ գործունեությունը հայկական երկու հանրապետությունների խորհրդարաններում և այդ տարիներին ձևավորված հարաբերությունների հիմքով վստահության միջավայրում քաղաքական ակտիվ շփումներն ու փոխգործակցությունը շարունակելու ցանկությունը:

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը ներկայացրել են Արցախ կատարած իրենց հերթական այցելության  տպավորությունները՝ որոշ առաջարկներ ու մտահոգություններ ներկայացնելով Արցախի ներկայիս անվտանգային, սոցիալական և հոգեբանական իրավիճակի առնչությամբ, օգտակար համարելով երկու կուսակցությունների միջև պարբերական հանդիպումների և քննարկումների նոր հարթակների վերագործարկումը:

Արցախի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Մելքումյանը և Գեղամ Ստեփանյանը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի և Հայկ Մամիջանյանի հետ մտքեր փոխանակեցին խորհրդարանական ձևաչափով համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031