Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել սեփական ուսումնական պլանները

Դեկտեմբեր 16,2021 23:23

Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` նախարարությունն սկզբունքային փոփոխություններ է առաջարկում մի քանի ուղղություններում: Առաջինը վերաբերում է հանրակրթության բովանդակությանը: Այստեղ խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրել  հմտություններով, արժեքներով եւ դիրքորոշումներով: Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել  սեփական ուսումնական պլանները: Նորարություններ են նախատեսվում ներառական կրթության  հատվածում` կրթության առանձնահատուկ պայմանների փոփոխությունից  մինչեւ  ֆինանսավորում: Ցանկում հաջորդը` ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունն է` ատեստավորման համատեքստում: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման  գործընթացը, եւ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարն առանձնացրել է կառավարման ոլորտը: Այստեղ նախատեսվում է տարանջատել տնօրենի գործառույթները` վարչատնտեսական եւ բովանդակային մասերով: Վարչատնտեսական ղեկավարումը  կիրականացվի  կենտրոնացված կարգով, իսկ  տնօրեններին կվերապահվի միայն կրթության որակի եւ բովանդակության հարցերը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031