Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրի պատասխանը, թե ինչու Փաշինյանի ելույթն ամբողջությամբ չի հրապարակվել

Հունվար 03,2022 12:09

15.12.2021թ-ին primeminister.am-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Aravot.am-ը գործադիրին հղված հարցմամբ վերջերս խնդրել էր տրամադրել 15.12.2021թ-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ հնչած Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը (խոսքն՝ ամբողջությամբ)։

Կառավարությունից ստացանք պատասխան, որ գագաթնաժողովի լիագումար նիստն անցկացվել է փակ ձեւաչափով, եւ նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանի խոսքի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված  է նշյալ մամուլի հաղորդագրության  մեջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31