Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին չի առաջադրվել նախագահի տեղակալի թեկնածու

Հունվար 04,2022 16:26 Share

Հունվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել:

Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարցը կստանա իրավական լուծում:

Նիստին ներկա չեն եղել հանձնաժողովի ընդդիմադիր անդամները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել