Լրահոս
Օրվա լրահոսը

Կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համար

Հունվար 05,2022 15:39

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես, հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը ընդլայնելու նպատակով:

Ըստ այդմ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող մեքենաները թաքցնելու հնարավորությունը։

Արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու հետ կապված ծախսերը։

Որոշման ընդունումը կնպաստի նաև կատարողական վարույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, իսկ առաջարկվող գործիքակազմի ներդրումը հնարավորություն կտա հարկադրանքի «փափուկ միջոցների» կիրառմամբ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կենսագործումը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31