Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշումը բարձրաձայնվել է Փաշինյանի կողմից, որը իշխանության է եկել փողոցային պայքարի արդյունքում». Ավիգդոր Էսկին

Հունվար 06,2022 21:21

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ՀԱՊԿ կազմում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների Ղազախստան ուղարկելուն, իսրայելցի ճանաչված քաղաքագետ Ավիգդոր Էսկինը նշեց. «Վերջին ժամերին Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու որոշումը խիստ քննադատության է ենթարկվում: Հետաքրքիրն այն է, որ այս որոշումը բարձրաձայնվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, որը հենց ինքն է իշխանության եկել փողոցային պայքարի արդյունքում:

Տարբեր հեղինակների մոտ կարդում ենք ՀԱՊԿ-ի անօրինական որոշման մասին, եւ քննադատները հիմնվում են Ղազախստանի նախագահի այն հայտարարության վրա, որ այնտեղ գործում են արտասահմանում վերապատրաստված հանցախմբեր: Քննադատներն ասում են, որ չկա արտաքին վտանգ, չկա հարձակում, այսինքն որոշումն  անօրինական է…Այնուամենայնիվ, իսկապե՞ս դա այդպես է»:

Ավիգդոր Էսկինը հավելում է. «Խաղաղապահները Ղազախստան են մեկնել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ըստ որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Ի թիվս այլնի, քաղաքագետը հիշեցնում է, որ մասնակից պետությունները պետք է անհապաղ ծանուցեն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին սույն հոդվածի համաձայն ձեռնարկված միջոցների մասին եւ միջոցներ ձեռք առնելիս պահպանեն ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթները:

Նա անդրադարձավ նաեւ ագրեսիա հասկացությանը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ագրեսիայի մասին սահմանման» բանաձեւին: Ավիգդոր էսկինը հղում անելով վերջինիս կետերին՝ կարծում է, որ կան զորք մտցնելու բոլոր հիմքերը՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի: «Քննադատներն ուղղակի հարկ չեն համարել ծանոթանալ օրենքի տառին եւ ոգուն»,-ասում է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31