Լրահոս
Օրվա լրահոսը

Միանձնյա առաջատարներ եւ լարված պայքար՝ շախմատի Հայաստանի առաջնություններում

Հունվար 16,2022 22:40

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացել են Հայաստանի տղամարդկանց 82-րդ եւ  կանանց 77-րդ առաջնությունների հինգերորդ տուրի հանդիպումները: Երկու մրցաշարերում էլ, թեև արդեն կան միանձնյա առաջատարներ, սակայն, ընդհանուր առմամբ, շատ լարված պայքար է ծավալվել:

Տղամարդկանց պայքարում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը 3,5 միավորով ստանձնել է  Մանուել Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս ունեն միանգամից հինգ գրոսմայստերներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց պայքարում Հայաստանի գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը վաստակել է 4,0 միավոր: Նրան հետապնդում են կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը եւ առաջնության շեմին կանանց միջազգային վարպետի կոչում ստացած Մարիամ Մկրտչյանը՝ 3,5-ական միավորով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31