Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՔՊ նոր պատգամավորը՝ Աննա Հակոբյանի ազգականը լինելու մասին. «Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք մենք» (տեսանյութ)

Հունվար 18,2022 17:31 Share

ՔՊ նոր պատգամավոր Էդգար Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքը Աննա Հակոբյանի հետ որեւէ ազգակցական կապ ունի:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային, որ նա Աննա Հակոբյանի արդեն երկրորդ ազգականն է խորհրդարանում՝ Հրաչյա Հակոբյանից հետո:

Էդգար Հակոբյանն ասաց. «Վերջին երկու օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված, ու դա սուտ է: Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք մենք»:

Թե ոնց է հայտնվել իշխանության նախընտրական ցուցակում՝ նա պատասխանեց, որ այն ժամանակ էլ լուրեր էին պտտվում, թե Աննա Հակոբյանի ազգականն է, դրա համար ընդգրկել են ցուցակում, մինչդեռ կուսակցական իր աշխատանքով ու ՔՊ-ում իր գործունեությամբ է արժանացել դրան:

Հարցին՝ ո՞վ է ձեզ առաջարկել ցուցակում լինել՝ նա պատասխանեց. «Ոչ մեկը չի առաջարկել, ուղղակի ընդհանուր գործունեության արդյունքում այդ ամեն ինչը ստացվել է, ոչ մի միջնորդություն չկա: Ինչ խոսվում է, սուտ է: Շատ վաղուց ես եղել եմ թիմում եւ ներգրավված եմ եղել շատ աշխատանքների մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել