Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Առաջիկայում քովիդով հիվանդացության թվերի աճ կլինի․ օմիկրոնը Հայաստանում ակտիվ շրջանառվող շտամն է»

Հունվար 24,2022 16:03

Ամանորից հետո Հայաստանում նկատվեց կորոնավիրուսային հիվանդացության աճ, ինչը կապված է օմիկրոն շտամի շրջանառության հետ, այս շտամը Հայաստանում ակտիվ շրջանառվող շտամն է։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այսօր էլ մեր երկրում հայտնաբերվում են քովիդի օմիկրոն շտամով վարակվածներ․ «Ամբողջ աշխարհում հիվանդացության կտրուկ աճ է գրանցվում, ուստի Հայաստանն էլ այդ ընթացքից դժվար թե խուսափի»։

Նախարարի ներկայացմամբ՝ ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում չնայած պատվաստումների բարձր ցուցանիշին եւ օմիկրոն շտամի տարածվելիության բարձր ցուցանիշին, հոսպիտալացման եւ մահացության ցուցանիշները ցածր են, այսինքն, պատվաստված մարդիկ վարակը մեղմ են տանում։

«Անցած շաբաթ հիվանդացության թվերն անընդհատ աճում էին, այս շաբաթ էլ ակնկալում ենք, որ աճ կգրանցենք, որովհետեւ օմիկրոնի վերարտադրողականության ցուցանիշը բարձր է։ Նախորդ տասնչորս օրերի դինամիկան վերլուծելով՝ առաջիկայում ունենալու ենք թվերի աճ»,-ասաց Ավանեսյանը։

Օմիկրոն շտամը, ինչպես ասաց նախարարը, ընդհանուր հիվանդացության մեջ բավականին տոկոս է կազմում․ «Փորձանմուշներից տասից չորսը կամ հինգից երկուսը լինում է օմիկրոն»։

Չպատվաստվածների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ էլ նախարարն ասաց, որ այս պահին իրականացնում են հաշվարկներ՝ թե նման քաղաքականության ներդրման դեպքում մեկ քաղաքացու բուժում ինչ կարժենա․ «Ավարտուն պատկեր չունենք, երբ կավարտվեն քննարկումները, կձեւավորվի միասնական կարծիք, կտեղեկացնենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31