Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության՝ «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթը

Հունվար 29,2022 22:21

Երեւանի «Արմենիա-Գազպրոմ» մարզահամալիրում հունվարի 29-ին մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթը, որին մասնակցում է 170 մարմնամարզուհի Երեւանից, Գյումրիից, Կապանից եւ Քաջարանից: Այն կտեւի մինչեւ հունվարի 30-ը:

Մրցաշարը կազմակերպել է նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի, «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի  հետ համագործակցությամբ։

Գլխավոր մրցավարը գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն է:

Մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 2006-ից 2010 թվականներին, իսկ երկրորդ օրը՝ 2011-2014 թվականներին ծնված մարմնամարզուհիները:

Մրցումների կազմակերպիչ Նատալյա Ռոտենբերգի խոսքով՝ մրցաշարն անցկացնելու նպատակը Հայաստանում մարզաձեւի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է: Նա հույս ունի, որ ֆեդերացիայի հետ այս համագործակցությունը Հայաստանում նոր մեկնարկ կտա օլիմպիական այս մարզաձեւին։

Բացման արարողությանը խոսքով հանդես եկավ նաեւ ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը, որը ողջունեց մրցաշարի կազմակերպման մտահղացումն ու իրականացումը:

«Նատալյա Ռոտենբերգ» գավաթի բոլոր մասնակիցներն, անկախ արդյունքներից, կպարգեւատրվեն խրախուսական նվերներով, որոնք տրամադրել են մրցաշարի հովանավորները:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31