Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատվաստված եմ, խթանիչ դոզան էլ արած եմ, բազմաթիվ Օմիկրոնով հիվանդների հետ շփվել եմ ու ոչ մի խնդիր չեմ ունեցել». փոխնախարար

Փետրվար 02,2022 14:55

«Կորոնավիրուսի աճը պայմանավորված է շրջանառվող Օմիկրոն տեսակով: Այն ունի բարձր վարակելիություն: Բոլորս գիտենք, որ Օմիկրոնով վարակված անձինք հիվանդությունն ավելի թեթեւ են տանում, Օմիկրոնով պայմանավորված դեպքերն ավելի քիչ հոսպիտալացման կարիք են ունենում: Այն սահմանափակումները, որոնք կան այս պահին, բավարար են, որ մենք կարողանանք պահպանել ցածր շեմ: Դրան զուգահեռ պետք է ակտիվ իրականացնենք պատվաստումներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

Հարցին՝ պատվաստումը Օմիկրոն շտամի դեպքում ազդո՞ւմ է՝ փոխնախարարը պատասխանեց. «Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ ես պատվաստված եմ, խթանիչ դոզան էլ արած եմ ու բազմաթիվ Օմիկրոնով հիվանդների հետ շփվել եմ ու ոչ մի խնդիր չեմ ունեցել»:

Հարցին՝ հանրային տրանսպորտից օգտվո՞ւմ եք, տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում՝ փոխնախարարը պատասխանեց. «Հա, օգտվում եմ, առավել եւս մետրոյից՝ շաբաթ եւ կիրակի օրերը: Եթե պահպանում ենք դիմակների կրման կանոնները….»:

Լրագրողները ճշտեցին՝ իսկ որ իրար գրկած գնում են երթուղայիններում՝ նա արձագանքեց. «Դե կներեք, ամեն դեպքում դիմակ կրելը նվազեցնում է հիվանդության տարածումը, որովհետեւ անմիջական մեկի շնչած օդը մյուսի վրա չի տարածվում»:

Արմեն Նազարյանն ասաց, որ բնակչության մոտ 70%-ը պետք է պատվաստված լինի, որ կարողանանք հանրային իմունիտետի շեմը պահպանել, բայց դեռեւս այդ իմունիտետը ձեւավորման շեմին չենք հասել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28