Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներին վրդովվեցրել է, որ Արցախում իրենց շարասյունը ստուգել են նաև Արցախի ոստիկանները

Փետրվար 02,2022 21:55

Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Արցախի տարածքով բեռներ տեղափոխող ադրբեջանական ավտոշարասյան մեքենաները ռուս խաղաղապահներից բացի` ստուգել են Արցախի ոստիկանության ծառայողները:

Մասնավորապես, ադրբեջանական Minval.az գործակալությունը դա անվանել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության», ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության «բացահայտ խախտում»:

«Ադրբեջանն իրավունք ունի ռուսական կողմից ակնկալել մանրամասն բացատրություն, թե ինչպես է անջատողականների ներկայացուցիչը հայտնվել կադրում, ինչպես նաև հստակ միջոցառումներ, որպեսզի նման միջադեպեր չկրկնվեն»,- գրում է գործակալությունը՝ հավելելով, որ հակառակ դեպքում «միջոցներ կձեռնարկի ադրբեջանական կողմը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28