Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի և ԵՄ միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձան

Փետրվար 07,2022 15:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: