Լրահոս
Օրվա լրահոսը

Դիարբեքիրի Սբ. Սարգիս հայկական կիսավեր եկեղեցին կվերականգնվի

Փետրվար 07,2022 18:17

Ermenihaber. Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է, ներկայում կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայում գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում:

Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուին այցելության ժամանակ:

Հաղորդվում է, որ եկեղեցու վերականգնման գործը հանձնարարվել է Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների վարչությանը, որ 2021-ի դեկտեմբերին եկեղեցու վերականգնման նախագծի համար մրցույթ էր հայտարարել: Մրցույթում հաղթած ընկերությանը հետ նախագծային ու նախապատրաստական աշխատանքների համար 947.640 լիրայի ( 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել:

Ավելացնենք, որ Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձի եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28