Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորապես թքած ունեմ բոլոր բռնապետերի վրա, ովքեր կարող են վիրավորել հայ ժողովրդի ինքնությունը». ՔՊ պատգամավորը՝ Լուկաշենկոյին

Փետրվար 08,2022 19:33

«Խորապես թքած ունեմ բոլոր բռնապետերի վրա, ովքեր կարող են վիրավորել հայ ժողովրդի ինքնությունը»,- հայտարարեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին:

Հիշեցնենք, որ նա ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

Բագրատյանն ասաց, որ Բելառուսի նախագահը կապ չունի իր ժողովրդի հետ. «Կապ ունի այնքան, ինչքան Կասպից ծովը կապ ունի Բալթիկ ծովի հետ: Այնպես որ առաջարկում եմ, որ մեր օրակարգում չքննարկենք բռնապետերի խոսքերը, քննարկենք մեր ժողովրդավարական զարգացման ընթացքը: Դա է, որ մնացել է որոշ բռնապետերի կոկորդին: Այդ ժողովրդավարացումն է, որ թույլ չի տալիս իրենց ներել Հայաստանի՝ այս պահին ընթացքող ժողովրդավարական ընթացքը, որը գնահատվեց ամենաբարձր ամբիոնում: Սա է կոկորդին մնացած ոսկորը: Մնացած դեպքերում  պետք է մեր պետականության շուրջ մեր համախմբվածությամբ ստիպենք, որ նույնիսկ բռնապետերը չկարողանան հայ ժողովրդի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն անել: Եթե որեւէ վիրավորական արտահայտություն է անում որեւէ բռնապետ, դա բնորոշում է իր ինքնությունը, ոչ թե այն ժողովրդին, որին այդ պահին կառավարիչ է ընտրվել ու կարճ ժամանակ հետո կհայտնվի պատմության աղբանոցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28