Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան համայնքի ավագանին 13 անդամ ունի․ Արմեն Հակոբջանյան

Փետրվար 10,2022 23:35

«Սիսիանի ավագանին այս պահին բաղկացած է 13 անդամից, ուստի 7 անդամ եթե մասնակցում են, ապա քվորում կա»,-մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Սիսիանի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ըստ նյութերի, 2021թ. օգոստոսի 17-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը՝ կայացել է Սիսիան համայնքի ավագանու թվով 7 նիստ, որից 6-ը վարել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, իսկ մեկը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը ։ Նշված ժամանակահատվածում անցկացված նիստերին համայնքի 15 ավագանու անդամից ներկա է եղել 7-ը, մինչդեռ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ավագանու նիստերն իրավազոր են, եթե նիստին ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին:

«Ավագանու 15 անդամից երկուսը մահացել են, եւ նրանց լիազորությունները, ըստ օրենքի՝ կասեցվել է։ Ու դա մինչեւ իմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը։ Իմ նշանակման ժամանակ ավագանին 13 անդամ ուներ։ Չգիտեմ՝ ով է բողոքել, ինչ է բողոքել, բայց ես ոչ մի օրենք չեմ խախտել»,-նշեց Արմեն Հակոբջանյանը։

Նշենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021թ.-ի օգոստոսի 25-ին, երբ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը լիազորությունները դադարեցնելու համար դիմում գրեց։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28