Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թվով հայտեր՝ Գյումրիում հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու համար

Փետրվար 11,2022 22:44

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ներդրողների մեծ մասը ցանկություն ունեն Գյումրիում հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու։ Քաղաքապետարանը բավական մեծ թվով հայտեր է ստացել։

Հենրիկ Գասպարյանի փաստմամբ, հյուրանոցներ հիմնելու ցանկություն ունեն թե՛ տեղի, թե՛ արտերկրի, թե՛ Երևանի ու հանրապետության տարբեր մարզերի մեր հայրենակիցները։ Ընդ որում դիմում են ոչ միայն անհատները, այլ կազմակերպություններ։

Մեր զրուցակիցը սա կապում է Գյումրու՝ զբոսաշրջային քաղաք դառնալու հետ։

Մեր ճշտող հարցին՝ կարելի՞ է ասել հյուրանոցային բիզնեսը Գյումրիում ամենաարդարացնողն է, Հենրիկ Գասպարյանը պատասխանեց․ «Ոնց որ թե հենց դա է դառնում առաջնային»։

Նշենք, որ մի քանի մեծահարուստներ՝ մայրաքաղաքից, նաև ՌԴ-ից վերջին շրջանում կառուցել ու կառուցում են հյուրանոցներ քաղաքի կենտրոնական հատվածներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նշենք, որ մի քանի մեծահարուստներ՝ մայրաքաղաքից, նաև ՌԴ-ից վերջին շրջանում կառուցել ու կառուցում են հյուրանոցներ քաղաքի կենտրոնական հատվածներում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28