Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանության բարդ ու դժվարին խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով ու պատրաստակամությամբ իրենց պայքարն են մղում․ ԱՀ ՄԻՊ

Փետրվար 12,2022 21:40

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։

Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ տեղահանված ընտանիքներից։

Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից մեկին Շուշիում ու տեսել եմ, թե ինչ ոգի ու խանդավառություն կա նրանց մեջ, ինչքան մեծ սեր` ընտրած սպորտաձևի նկատմամբ, և այսօր նաև ականատես ենք լինում այդ ոգու և նվիրվածության պտուղներին, որ հաստատ դեռ երկար ենք վայելելու։

Տեղահանության բարդ ու դժվարին խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով ու պատրաստակամությամբ իրենց պայքարն են մղում նաև այս բնագավառում՝ նպաստելով օտար երկրներում Արցախի ճանաչելիության բարձրացմանը։

Տղաների հաղթանակներն այլ ուղղություններով հաղթանակներով լրացնել է պետք և հենց նրանց նման տքնաջան աշխատել ու անմնացորդ նվիրվել է պետք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28