Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում չկա լրատվամիջոց, որը սոցցանցերից չի օգտվում». «Ռեգիոն» կենտրոնի հետազոտությունը

Փետրվար 24,2022 15:31

«Ռեգիոն» կենտրոնը ներկայացրել է «Հայաստանի մեդիան սոցցանցերի դարաշրջանում» թեմայով հարցման արդյունքներ, ի թիվս այլնի, փորձել պարզել, թե ինչ խնդիրներ ունի մեդիան սոցցանցերն օգտագործելիս եւ ներկայացվածության ինչ աստիճան:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ այս հետազոտությունն իրականացնելիս հղում են արել մեդիա ղեկավարների տրամադրած տվյալների վրա: Պարզվում է` ԶԼՄ-ների կողմից սոցցանցերն օգտագործելու առումով առաջին տեղում ֆեյսբուքն է, այնուհետեւ յութուբը, թելեգրամը, թվիթերը ու մյուսները: Ըստ ուսումնասիրության` 17 ԶԼՄ համարել է, որ յութուբը երիտասարդ լսարանի հետ աշխատելու լավագույն հարթակն է:

Դիտարկված 100 ԶԼՄ-ների մեծամասնությունը` 83%-ը, միաժամանակ օգտագործում է 2-6 սոցցանց: Թեեւ ԶԼՄ-ները հայտարարում են, որ սոցցանցերից օգտվելը հավելյալ ռեսուրսներ է պահանջում, սակայն նշում են, որ չեն կարող հետ մնալ ժամանակակից թրենդներից: Օրինակ, «Ռեսպուբլիկա Արմենիան» միաժամանակ 9 սոցցանցից է օգտվում, իսկ 4 ԶԼՄ բավարարվում է միայն ֆեյսբուքով:

«Առհասարակ Հայաստանում չկա մի լրատվամիջոց, լինի դա հանրապետական ծածկույթով, թե տեղական նշանակության հեռուստաընկերություն կամ ռադիոընկերությունը, որը որեւէ սոցցանցից չի օգտվում»,-փաստեց Լաուրա Բաղդասարյանը:

Իսկ ի՞նչ գործիք են սոցցանցերը մեդիայի համար: 100 ԶԼՄ-ից 94-ը հայտնել է, որ սոցցանցը նախ եւ առաջ տեղեկատվության տարածման հարթակ է, եւ իրենք սոցցանցերից օգտվում են իրենց արտադրանքը առաջ մղելու, լսարանին ներկայացնելու համար։ 56 տոկոսը նշել է, որ սոցցանցը տեղեկատվության ձեռքբերման աղբյուր է, քանի որ սոցցանցերում հսկայական ինֆորմացիա է գեներացվում. այնտեղ կան տարբեր խմբավորումներ` քաղաքականից մինչեւ բիզնես խմբեր ու հասարակական կազմակերպություններ, հետաքրքիր օգտատերեր, որոնք ունեն մեծ լսարան: Այս առումով, շատ հաճախ սոցցանցերը դառնում են բացառիկ ինֆորմացիայի հարթակ:

ԶԼՄ-ների կեսը նշել է, որ սոցցանցերն օգտագործում են տրաֆիկ ապահովելու՝ այցելությունների համար: Մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ եթե սոցցանցերը չլինեին, իրենց այցելություններն այդքան շատ չէին լինի, եւ սոցցանցերի միջոցով է տեղի ունենում իրենց կայքեր` այցելությունների կեսից ավելին: 8 ԶԼՄ էլ հայտնել է, որ սոցցանցերը օգտագործում են նաեւ իրենց լսարանները լավ ուսումնասիրելու համար եւ մեդիայի շուրջ կայուն համայնք ստեղծելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28