Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները բարձրախոսով սպառնում են Խրամորթի բնակիչներին․ «Բանակցություններ են ընթանում»

Փետրվար 26,2022 14:00

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները բարձրախոսներով ահաբեկում են։ Համացանցում տարածված տեսագրությունում հնչող ձայնը հայերենով ասում է, որ բնակիչները պետք է  հեռանան տարածքից, հակառակ դեպքում ուժ կկիրառվի։ Ձայնագրության մեջ հնչում է, որ կորուստների համար պատասխանատվությունը կրելու են բնակիչները, եթե չհեռանան։

Aravot.am-ի հետ զրույցում Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը հայտնեց, որ արդեն երրորդ օրն է՝ այս վիճակն է։

«Նույն քարոզչական մեքենան է, նույն տեքստը, սպառնում են, պահանջում են դուրս գալ։ Ասում են՝ եթե ձեր երեխաների կյանքը թանկ է, հեռացեք, դա մեր տարածքն է․․․ Երրորդ օրն է արդեն։ Քայլեր ձեռնարկվում են։ Բանակցություններ են վարում։ Ոչ, կրակոցներ չեն եղել, քարոզչական մեքենան է նույն բանն  անընդհատ կրկնում։ Մարդիկ․․․ձեր մոտ որ նման բան լինի, ի՞նչ կանեք։ Հոգեբանական ճնշումը միշտ էլ ազդել է, երեխաներն են վախեցել, դա բնական է, բայց ոչ մի խուճապ չկա»,-նշեց Զորիկ Աբրահամյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28