Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «Աշխարհը շաբաթների ընթացքում սահմաններ է փոխում, մենք մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում փոխել»

Փետրվար 28,2022 11:38

Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր տրանսպորտի վարչության ԺՊ Հայկ Սարգսյանը աջակողմյան երթեւեկությունը մշտապես թույլատրելի վայրերում լուսացույցերի տեղադրման հարցը զեկուցելիս ասաց, որ դեռեւս դիրքորոշում չեն ստացել տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից։ Նա ասաց, որ նախարարությունը նորից առաջարկությամբ է հանդես եկել, եւ նորից պետք է քննարկեն։

Հայկ Սարգսյանը դեռ իր խոսքը չէր ավարտել, երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նրան ընդհատեց եւ ասաց․ «Պարոն Սարգսյան, դժվար չի էլի․․․ այս հարցը երեւի նոյեմբերից տենց քննարկվում է, գնում է, գալիս է։ Չգիտեմ, հիմա ամառ է գալիս, հետո՝ սեպտեմբեր, ի՞նչ ենք անում էլի։ Եթե խնդիր կա՝ ես պատրաստ եմ գալ ու միասին քննարկենք։ Ամեն անգամ ասում եք՝ քննարկում ենք, զանգում ենք։ Մենք ինչ-որ պրոցես ենք անում, բայց արդյունքը չի երեւում»։

Հայկ Սարգսյանն ասաց, որ երկու շաբաթվա ընթացքում արդյունքը կունենան, բայց սա չգոհացրեց քաղաքապետին։

«Երեւի տասը անգամ քննարկել ենք։ Եթե կարիք կա՝ գնանք իրենց հետ նստենք սեղանի շուրջ, ասենք՝ սենց ենք ուզում։ Եթե ոստիկանությունից մարդ է պետք, ասենք թող գան։ Սա որեւէ կողմի համար նոր հարց չի։ Փոքր հարց է, եկեք հավաքվենք, քննարկենք, էս հարցը փակենք գնա։ Չորս ամիս է` «պրոստո» քննարկում ենք։ Մենք մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում դնենք, աշխարհը սահմաններ է փոխում շաբաթների ընթացքում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28