Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիջանյանի հնչեցրած թվերը համապատասխանում են իրականությանը, իսկ նախկին ՀՀԿ-ական, այսօր ՔՊ-ական Պապոյանը մանիպուլացնում էր թվերը․ «Ժողովուրդ»

Մարտ 03,2022 10:04 Share

Մարտի 1-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կենսաթոշակները, աշխատավարձերը, ՀՆԱ-ն եւ բյուջեի մուտքերը մի քանի անգամ ավելացել են։

Ի պատասխան Մամիջանյանի այս հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ Մամիջանյանի հնչեցրած պնդումները չափազանցված են։

Մինչդեռ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, միջին կենսաթոշակը 2000 թվականին կազմել է 4500 դրամ, 2006-ին՝ 10 900 դրամ, 2008-ին՝ 21,400 դրամ, իսկ 2009-ին՝ 24,500 դրամ: 2018-ին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, միջին կենսաթոշակի չափը կազմում էր 40,500 դրամ։ Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակը, 2000-ի համեմատ, աճել է 9 անգամ, 2006-ի համեմատ՝ 3.7, 2008-ի համեմատ՝ 1.9, եւ 2009-ի համեմատ՝ 1.7 անգամ։ Ինչ վերաբերում է պետական բյուջեի մուտքերին, ապա 2000 թվականին այն կազմում էր 172 մլրդ, 2006-ին՝ 441 մլրդ, 2008-ին՝ 785, իսկ 2009-ին՝ 690 մլրդ։ 2018-ին Հայաստանի բյուջեն կազմում էր արդեն 1342 մլրդ, ինչը, 2000-ի համեմատ, ավել է 7.8 անգամ, 2006-ի համեմատ՝ 3 անգամ, իսկ 2008-ի եւ 2009-ի համեմատ՝ համապատասխանաբար 1.7 եւ 1.9 անգամ։

Այսպիսով, եթե ընդունենք, որ Հանրապետական կուսակցության ղեկավարման տարիները սկսվել են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու տարեթվից, ապա Մամիջանյանի կողմից հնչեցված թվերը համապատասխանում են իրականությանը, իսկ նախկին ՀՀԿ-ական, այսօր ՔՊ-ական Պապոյանը մանիպուլացնում էր թվերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031