Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կարող է քիմիական զենքի կիրառմամբ գործողություններ ծրագրել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ամերիկայի ձայն»

Մարտ 14,2022 22:55

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանը կարող է գործողություններ պլանավորել Ուկրաինայի տարածքում քիմիական զենքի կիրառմամբ: Այս մասին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ըստ Ստոլտենբերգի՝ Կրեմլը հատուկ զեկուցում է ուկրաինական կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին՝ սեփական հարձակումներն արդարացնելու համար:

«Այժմ, երբ հնչեցին այդ կեղծ պնդումները, մենք պետք է զգոն լինենք, քանի որ միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը կարող է ծրագրել քիմիական զենքի գործողություն՝ օգտագործելով այդ շինծու կեղծիքները»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Եթե Ռուսաստանը իսկապես քիմիական հարձակում իրականացնի, դա կլինի ռազմական հանցագործություն, ընդգծել է Ստոլտենբերգը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031