Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտապետեր են փոխվել․ քրեական գործով անցնող «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը նոր պաշտոն ունի

Մարտ 18,2022 09:30

ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով քրեակատարողական հիմնարկների պետեր են փոխվել։ Այսպես, «Գորիս» ՔԿՀ-ի պետ Կարեն Խաչատրյանը տեղափոխվել եւ նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել հունվարի 1-ից կառավարության որոշմամբ լուծարված «Կոշ» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը։

Մանուկ Պողոսյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։

Աղասի Խաչատրյանը

Հիշեցնենք՝ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, դրսում հավաքված կողմնակիցների  մոտ նրան ուղեկցեց Աղասի Խաչատրյանը, որն այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։

Արտակ Սարգսյանը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արտակ Սարգսյանը տեղափոխվել է քրեակատարողական ծառայություն եւ նշանակվել շտաբի պետ։ Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանի ու նրա մի քանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել պատիժ կրող անձանց խոշտանգելու համար։ Այս տարվա հունվարի 20-ին ԱԱԾ աշխատակիցները նրանց բերման էին ենթարկել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031