Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Մարտ 18,2022 16:45

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ քիչ առաջ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ազատ արձակվեց:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվեց  10 միլիոն դրամի չափով սահմանված գրավի դիմաց: Դատարանի դահլիճում գտնվող ներկաները նիստը նախագահող դատավորի որոշման հրապարակումից հետո ծափահարեցին ու «կեցցեք» ասացին:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջից ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ընթանում էր  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031