Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդակիր, Դյուցազնագրքում գրանցված Թաթուլ Միրզոյանն ինչպես է ծրագրել Արթուր Խալաթյանի դաժան սպանությունը. պատմում են Արթուրի հարազատները

Մարտ 26,2022 19:33

Տարիներ առաջ վարձու մարդասպանը  30.000 դոլարի դիմաց առանձնակի դաժանությամբ սպանեց 37-ամյա Արթուր Խալաթյանին: Արթուրն ուներ 2 փոքրահասակ երեխա: Արթուրը մասնավոր ընկերության տնօրեն էր, հարազատների բնութագրմամբ՝ բարի ու ազնիվ մարդ: Արթուրի դաժանորեն սպանված մարմինը գտել են Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում կայանված ավտոմեքենայի բեռնախցիկում՝ գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Արթուրի մահից անցել է 16 տարի, սակայն կինն ու ծնողներն ուշքի չեն գալիս կատարվածից:
Վերջերս էլ նրանք ստիպված են լինում ականատեսը լինել մարդասպանին հերոսացնելու պատմություններին, որոնք ակտիվորեն շրջանառվում են լրատվամիջոցներով՝ Թաթուլից կերտելով հերոսի կերպար: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում Արթուրի հարազատներն են ասում՝ ամեն անգամ սարսափելի ծանր է իրենց համար «ընթերցել դաժան մարդասպանի՝ հերոսության հավակնող հրապարակումները եւ վերապրել չփարատվող վիշտը»:

Նրանք ուզում են, որ բոլորն իմանան՝ Արթուրին դաժանորեն սպանողը ցմահ դատապարտված Թաթուլ Միրզոյանն է, որը ռեկորդներ է գրանցում, ընդգրկվում Դյուցազնագրքում, պատմում սպորտային հաջողությունների մասին:

Արթուրի հարազատները գտնում են, որ մարդասպանին չի՛ կարելի այդպես հերոսացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031