Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդիում նախնական արդյունքներով ՔՊ-ն մոտ 1000 քվեով առաջ է անցել ընդդիմությունից ու հաղթել

Մարտ 27,2022 23:50

Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ըստ նախնական արդյունքների, հաղթել է ՔՊ-ն՝ 5971 քվեով:

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է ավելի քան 1000 քվե պակաս՝ 4812:

Հիշեցնենք, որ Վեդիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 5-ի ընտրություններին ՔՊ-ն պարտվել էր, բայց կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Վեդի համայնքի ավագանու լիազորությունները ու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031