Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան, շուկան մրցակցային է. ՄՊՀ ուսումնասիրության արդյունքները

Մարտ 28,2022 10:46

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

  • «Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։
  • Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է հում կաթը, գինը հիմնական մրցակցային գործոնն է, մասնավորապես մրցակցությունը տեղի է ունենում գնի ձևավորման շուրջ։
  • Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։
  • 2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6 907 տոննա կաթի փոշի 48 տնտեսավարող սուբյեկտի կողմից։
  • Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսավարող սուբյեկտ։
  • Կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։
  • Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են համապատասխանաբար 141, 23 և 52 տնտեսավարող սուբյեկտներ, և առկա չեն մուտքի խոչընդոտներ։
  • Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի 90-99 տոկոսը։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ:

 Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031