Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին. Վահագն Խաչատուրյան

Ապրիլ 01,2022 21:21

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և ընդգծել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ևս կարևորել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը և նշել, որ այս հակամարտության վերջնական լուծման համար առաջին հերթին հակամարտող կողմերը պետք է մեծ կամք և քաղաքական պատրաստակամություն ցուցաբերեն: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու այս տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930