Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «2018 թվականին իշխանության են եկել այնպիսի անձինք, որոնք ունեն հստակ ծրագիր, որի մեջ նախատեսված չէ հայկական պետություն»

Ապրիլ 04,2022 15:23 Share

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը խոսելով ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված Միշել-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման՝ Արցախի եւ Հայաստանի համար հնարավոր վտանգների մասին՝ «Հայելի» ակումբում ասաց. «Եթե մենք խոսում ենք հանձնման մասին, ես այլ բանաձեւ եմ օգտագործել՝ բոլորին տեղյակ պահելով, որ մեզ զավթել են ներսից: Երբ ասում ենք՝ հանձնել, դա նշանակում է, որ պետք է տեղի ունենա մի ինչ-որ բան: Սակայն ես պնդում եմ. այս ամբողջ գործընթացը սկսվել է 2018 թվականից ավելի շուտ, բայց 2018 թվականին եկել-հասել է այն աստիճանի, որ իշխանության են եկել այնպիսի անձինք, որոնք ունեն հստակ ծրագիր, որի մեջ նախատեսված չէ հայկական պետություն: Տեղի է ունեցել այն, ինչի մասին շատերը ուզում են ցույց տալ, թե չեն հասկանում: Ես այդ մարդկանց չեմ հավատում, նրանց, ովքեր կասկածամտությամբ են վերաբերվում իմ այս ասածներին, ես ցավակցում եմ: Եվ կան նրանք, որոնք հստակ, մտածված ունեն պրոթուրքական, թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշում: Սա այն իրողությունն է, որն ինձ թույլ է տալիս ասելու, որ այո, 2018 թվականին եկել է թիմ, որը ուներ, այսօր էլ ունի եւ իր մեջ անընդհատ շտկում է այն ծրագիրը, որը ուներ: Սա մեղմ հանձնում չէ: Ամեն ինչը պետք է ցավով լինի, ցավ պիտի պատճառեն:

Ցեղասպանություն ասելիս, որպես կանոն, խոսում են այն իրավական փաստաթղթի շուրջ, որն է՝ ցեղասպանության կանխարգելման եւ նրա պատժի մասին կոնվենցիան: Այնինչ, ցեղասպանագիտական դպրոցներ կան, որոնք պնդում են, որ ցեղասպանությունը ոչ միայն զուտ սպանությունն է, խեղումն է եւ այլն: Դա այն ցավ պատճառելն է, այն ինքնությունը քայքայելն է, որ ամաչեն այդ ազգի պատկանելության մասին խոսել: Հստակեցնեմ. այս թիմը ոչ թե եկել է ուղղակի մեղմ, համոզելով կամ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով հանձնելու Արցախը եւ Հայաստանը դե ֆակտո զրկելու պետականությունից: Դա արդեն արվել է, արվում է եւ արվելու է սարսափելի ցավ պատճառելով:

Պարզից պարզ է, որ ցանկացած պարտության համար ուղիղ պատասխանատվությունը եւ մեղքը կրում է գլխավոր հրամանատարը: Եվ հստակեցնենք. հենց այդ գլխավոր հրամանատարն է, որ շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը շարունակում է ցավ պատճառել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930