Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցահասակ շուրջ 60 երեխա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կազմակերպած գարնանային ճամբարի մասնակից դարձավ

Ապրիլ 04,2022 18:52

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից մեկնարկած ճամբարին գարնանային արձակուրդների ընթացքում մասնակցել է շուրջ 60 երեխա: Հայ և օտարազգի (ռուսախոս) երեխաների համար մշակված կրթամշակութային ծրագիրը հագեցած է եղել ճանաչողական, ինտելեկտուալ ու նկարազարդման դասընթացներով: Դպրոցահասակները դիտել են մուլտֆիլմեր, ինտերակտիվ հեքիաթների մասնակից դարձել: Մասնակցել են գրադարանի թատերական ստուդիայի պարապմունքներին, ինչը հնարավորություն է ընձեռել փոքրիկներին բեմ բարձրանալ և դրսևորել դերասանական տաղանդը թատերական ներկայացումների ընթացքում:

Խմբային դասընթացները երեխաներին հաղորդակցման մեջ ազատ լինելու ու ինքնարտահայտման, կաշկանդվածությունից ազատվելու հնարավորություն է տվել: Բանավոր խոսքի զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանն են նպաստել նաև բարձրաձայն ընթերցումները:

Ռուսախոս երեխաների ծրագրի կարևոր բաղադրիչն է եղել հայոց լեզվի տարրական գիտելիքների փոխանցումն ու հայ գրականության հետ ծանոթացումը:

Ճամբարի ընթացքում երեխաները նաև այցելել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գործող Պավլոս Բորոյանի անվան տիկնիկների թանգարան:

Գարնանային ճամբարը շարունակում է երեխաների ընդունելությունը՝ կրթամշակութային ծրագրերի մասնակիցը դարձնելու, իսկ օտարազգի երեխաներին՝ նաև Հայաստանում հեշտությամբ ինտեգրվելուն օգնելու նպատակով:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930