Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, որ իրենց «հումանիզմի» շնորհիվ է վերականգնվել գազամատակարարումը Ստեփանակերտում

Ապրիլ 13,2022 11:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա առաջին եռամսյակի ամփոփիչ խորհրդակցությանն անդրադարձել է Ստեփանակերտում գազամատակարարման դադարեցումից հետո առաջացած մարդասիրական աղետին և հայտարարել, որ իրենք «հումանիզմ են դրսևորել»՝ վերականգնելով գազամատակարարումը, թեև պարտավոր չէին:

«Ղարաբաղի այդ հատվածում, որտեղ հայեր են ապրում, գազատարը վնասվել էր, վթարային վիճակում էր, և որոշ ժամանակ գազ չի եղել: Նրանք (հայերը-խմբ.) ամբողջ աշխարհով այնպիսի աղմուկ բարձրացրին, թե Ադրբեջանն այստեղ մարդասիրական աղետ է ստեղծել»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Նախիջևանի ինքնավար Հանրապետությունը 15 տարի զրկված է եղել գազից «հայկական կողմի մեղքով»: «Նրանք փակել էին Նախիջևանի գազը և այդպես պահում էին 15 տարի շարունակ: Նախիջևանում ձմեռն ավելի խիստ է, և ջերմաստիճանն իջնում է մինչև -30… Ինչ-որ մեկն այդպիսի աղմուկ բարձրացնու՞մ էր: Ո՛չ… Բայց երբ Խանքենդին (Ստեփանակերտը-խմբ.) մեկ շաբաթով զրկվեց գազից, մարդ չմնաց՝ Ամերիկայից մինչև Եվրոպա, որ մեզ չզանգահարեր»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Եվրոպայում էլ կան երկրներ, որտեղ ընդհանրապես գազ չկա, «մի՞թե դա մարդասիրական աղետ է»:

Ալիևը նշել է, որ այժմ Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնված է, և «հայերը պետք է դա գնահատեն»:

«Մենք պարզապես ցույց տվեցինք մեր բարի մտադրությունները: Եթե մենք չուզեինք, ապա այն չէին վերականգնի: Ո՞վ կարող է մեզ բան ասել: Մենք պարտավո՞ր էինք դա վերականգնել: Ո՛չ: Մենք վերականգնեցինք, հույս ունենք, որ նրանք նույնպես կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են, և պետք է ապրեն և կապրեն Ադրբեջանի դրոշի տակ: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ իրենց համար: Քանի որ մենք հումանիզմ ենք դրսևորել: Բայց մենք երբեք չենք մոռանա, որ Նախիջևանը մնացել էր առանց գազի»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930