Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդում հայտնաբերված ժպտերես փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում: Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևներն» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում. Արուսյակ Մանավազյան

Ապրիլ 28,2022 11:43

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր հիվանդանոցում տեսակցեցի երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին՝ Արևին։ Ժպտերես ու մարդամոտ փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում նույն հիվանդասենյակում պառկած մյուս երեխաների ու բժշկական թիմի վրա։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեցին, որ փոքրիկի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց բժիշկները վստահեցրեցին, որ անում են հնարավորը։

Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևները» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում, ծնողական սիրո ու ուշադրության ներքո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930