Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի ապագան և ՀՀ-ում եղած ճգնաժամի անարյուն, խաղաղ, սահմանադրական հանգուցալուծումը 20 մարդու ձեռքում է»․ Ավետիք Չալաբյան

Ապրիլ 28,2022 22:15

«Փաշինյանը գուցե ինքնակամ հրաժարական չտա»,- Ազատության հրապարակում 5165 շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, 5165 շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։

Նա կարևորեց, որ «այս իշխանությանը խաղաղ ճանապարհենք և նոր կառավարություն կառուցենք»։ Ըստ նրա՝ գուցե ժողովրդի լուրջ ճնշումը Նիկոլ Փաշինյանին բերի այդ որոշմանը։ Ավետիք Չալաբյանը ներկայացրեց երկրորդ սահմանադրական ճանապարհը, որով կարելի է ազատվել Փաշինյանից։

Նա ասաց․ «Այդ ճանապարհը ԱԺ-ում է․ Փաշինյանի և նրա կառավարությանը անվստահություն հայտնելու ճանապարհն է։ Դրա համար ԱԺ-ում նոր մեծամասնություն պետք է ձևավորվի։ Այդ նոր մեծամասնությունը ձևավորվում է, եթե ներկայիս մեծամասնության 20 պատգամավորներ՝ դուրս գան ՔՊ կազմից, ստեղծեն նոր խմբակցություն կամ խմբակցություններ, մտնեն համապատասխան քննարկումների մեջ խորհրդարանի այսօրվա ընդդիմության հետ և միասին ձևավորել նոր կառավարող կոալիցիա, որը հնարավորություն կունենա Փաշինյանի իշխանությանը անվստահություն հայտնել։ Պետք է գան այն գիտակցման, որ Փաշինյանի կառավարությունն անհեռանկարային է։ ՀՀ-ի ապագան և ՀՀ-ում եղած ճգնաժամի անարյուն, խաղաղ, սահմանադրական հանգուցալուծումը 20 մարդու ձեռքում է»։

Ավետիք Չալաբյանի կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի վարչապետի միասնական թեկնածու առաջադրելը․ «Բոլոր այն ուժերը, որոնք այսօր մասնակցում են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարին՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմությունը և նույնիսկ այն պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն ՔՊ-ից հեռանալ և դառնալ նոր կառավարող մեծամասնության մաս, միասին պիտի գան որոշակի կոնսենսուսի, թե ով է լինելու վարչապետի թեկնածու։ Նա պետք է լինի երիտասարդ գործիչ, որը նախկինում չի կառավարել ՀՀ-ում, այն հայելային վստահություն կվայելի, նա պետք է ունենա բոլոր կողմերի աջակցությունը»։

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930