Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերությանը տուգանվել է՝ տեսչական մարմնի ստուգման արդյունքով տրված կարգադրագրերը չկատարելու համար

Մայիս 03,2022 13:34

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Բերդ քաղաքում գտնվող «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությունում:

Տեսչական մարմինը 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 25-ն իրականացված ստուգման արդյունքում կարգադրագրեր էր տվել ընկերությանը, որոնց համաձայն՝ վերջինս պետք է կատարեր ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի պահանջները։

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերստուգումից հետո պարզել է, որ չեն կատարվել ստուգման արդյունքով տրված կարգադրագրերի պահանջները։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, քննելով վարչական գործը, հիմնավորված է համարել, որ «Վիցի Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ն չի կատարել ՏՄ կողմից տրված՝ էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջների կատարման կարգադրագրի պահանջները, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 232¹-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ «Վիցի Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031