Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոու-բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, թե որոշ եկեղեցականներ՝ քիթը սեւ քողերի տակից հանել»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 04,2022 11:46

«Պարոն Խաչատրյան, մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, որ այդ ընկերությունները մերը չեն եւ չեն վախենում քաղաքական դիրքորոշում արտահայտել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որակումներին, թե օլիգարխների ընկերությունների մեքենաները, փոխանակ շահած տենդերները սպասարկեն՝ այսօր փողոց են փակում, թե դիմադրության շարժումն իրականում «թալանի շարժում» է։

«Ժամանակին թե ընկերությունները, թե շոու-բիզնեսի աստղերը, որոնք վախենում էին մի հատ ծպտուն հանել, թե որոշ եկեղեցականներ, որոնք մարտի 1-ից սկսած՝ վախում էին քիթն իրենց սեւ քողերի տակից հանել․․․մենք ենք չակերտավոր «մեղավոր»․․․ոչինչ, ես վստահ եմ, որ հետեւություններ կարվեն, եւ այդ բոլոր խավերը նույնպես հետեւություններին շատ մոտիկից կծանոթանան»,-հավելեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր եւս գրանցված պատգամավոր չկա, քվորումն ապահովվել է ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայությամբ․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031