Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակի հարթակին կանգնածների տեքստերում հայհոյանքից բացի այլ բովանդակություն չկա». Էդուարդ Աղաջանյան

Մայիս 05,2022 00:20

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման։ Բնականաբար ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ։ Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում։ Կողքով անցնում եմ և հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բ…զ!»։

Այս, ինչպես նաև դերասան Սոս Ջանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցած եղկելի դրվագներն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս օրերին Երևանի փողոցներում ծավալված խիստ «քաղաքական» գործընթացի մասին։

Սրանց իհարկե կարելի է ավելացնել բազմաթիվ այլ նմանատիպ դեպքեր (օր. Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դրվագը)։

Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը լսել հրապարակի հարթակին կանգնածների տեքստերը, որոնցում ըստ էության հայհոյանքից բացի այլ բովանդակություն չկա։

Ըստ այդմ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։ Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս, մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031