Երեւանի Վաղարշյան փողոցում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման խաղաղ գործողությունների ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության որոշ անդամների։ Միության անդամների հրապարակած կադրերում երեւում է, որ կարմիր բերետավորները, առանց օրինական պահանջ ներկայացնելու, խմբերով վրա են հասնում տղաներին ու ուժով նստեցնում ոստիկանական մեքենաներ։ Ընդ որում, երիտասարդներին բերման են ենթարկել մայթից, ոչ թե փողոցի երթեւեկելի գոտուց կամ փողոց փակելիս։
«Առեւանգո՞ւմ եք մարդկանց», «պարգեւավճա՞ր եք ստանալու», «էս երկու ավտոբուս զորքը բերել էիք մի քանի հոգու գողանալու համա՞ր», «ամոթ ձեզ»,-ոստիկաններին ասում էին ականատես քաղաքացիները։ Եւ իսկապես, կադրերում երեւում են երկու մեծ ծառայողական ավտոբուսներ եւ մի քանի այլ ոստիկանական մեքենաներ։ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ից տեղեկանում ենք, որ բերման ենթարկվածներն են միության անդամներ Տարոն Ղազարյանը, Սարգիս Բաղդասարյանը, Գառնիկ Մելքումյանը, Ամիրան Գալավորյանը, Թադևոս Սարգսյանը, Գևորգ Գյուլումյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































