«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն, որին այսօր ոստիկանները բռնի ուժով փորձում էին բերման ենթարկել, անդրադառնալով միջադեպին՝ ասաց. «Հերթական խայտառակ պահվածքը, զանգվածային բերման ենթարկման դեպքեր՝ անմարդկային ձեւով: Մի աղջիկ, ում ձեռքը կոտրված էր, տեսնեիք թե նրան ինչպես էին բերման ենթարկում: Իմ վերաբերյալ լսեցի, որ «կարմիր շորովին տարեք», հետո փոշմանեցին՝ չտարան: Երեք անգամ փորձեցին բերման ենթարկել»:
Արամ Վարդևանյանը՝ հեգնում է, որ դեմ է ոստիկանների նման վարքագծին եւ չի հասկանում, թե ինչո՞ւ են ոստիկանները փոշմանում ու իրեն բերման չեն ենթարկում, այլապես քրեական օրենսգրքով շատ հետաքրքիր հոդվածներ կլինեն ոստիկանների վրա:
Հիշեցնենք, Լեւոն Քոչարյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը գլխավորում էին ընդդիմադիրների երթը, որը մեկնարկել էր «Դալմա մոլ»-ի մոտից: Ցուցարարները շարժվում էին դեպի Հաղթանակի կամուրջ, ապա երթի մասնակիցները գնալու էին Ֆրանսիայի հրապարակ: Երթի ժամանակ միջադեպ գրանցվեց, ոստիկանները բռնի ուժով նաեւ Արամ Վարդեւանյանին էին փորձում բերման ենթարկել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































