Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարքեցին, որ մարդկանց բերման ենթարկեն». Լեւոն Քոչարյանը՝ միջադեպի մասին

Մայիս 05,2022 14:43

Լեւոն Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ գլխավորում էր ընդդիմադիրների երթը, որը մեկնարկել էր «Դալմա մոլ»-ի մոտից: Ցուցարարները շարժվում էին դեպի Հաղթանակի կամուրջ, ապա երթի մասնակիցները գնալու էին Ֆրանսիայի հրապարակ: Երթի ժամանակ միջադեպ գրանցվեց, ոստիկանները բռնի ուժով նաեւ Արամ Վարդեւանյանին էին փորձում բերման ենթարկել:

Նա վստահեցնում է, որ շարժումը շարունակվելու է եւ ավելի ուժեղ, իսկ այդպիսի միջադեպերը ցույց են տալիս իշխանության վախերը:

Հարցին՝ խաղաղ ցույցերով, սահմանադրական ճանապարհով, իր կարծիքով, հնարավո՞ր է իշխանության հրաժարականի հասնել, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ «թուրքամետ ուղղվածությամբ եւ պարտվողական քաղաքականությամբ» իշխանությունը Հայաստանում ուղղակի չի կարող շարունակել իր իշխանությունը, ժողովուրդը ոտքի է կանգնել՝ դա ասելու. էլի պետք է կանգնեն եւ շատանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031