Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրում, մենք սեղան նստելու հարց չունենք»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 05,2022 22:55

«Մեր վզին որևէ մեկը՝ այդ թվում դու և Նիկոլը որևէ բան չեք կարող փաթաթել»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր՝ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ «էս ժողովրդի վզին հնարավոր չէ զիջում փաթաթել» ու, դիմելով Լևոն Տեր-Պետրոսյանին, հիշեցրեց․ «Հարգելի′ պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 1998-ին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չես հանձնել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, և ՀՀ-ն ու Արցախը զարգացան՝ չզիջելով։ Բայց երբ 2018-ին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, որոնք կրկին այդ գիտակցության մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։ Ժամանակն է, որ սրանք հեռանան, որ կարողանանք փրկել»։

Լևոն Տեր-Պետրոսյանի մյուս պնդմանը՝ «եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրում, մենք սեղան նստելու հարց չունենք։ Մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում, րոպե առաջ հեռացում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031